Կիլիան Մբապպեի վատագույն ցուցանիշը 2018 թվականից ի վեր

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Արսենալին»։

Այս խաղը 5-րդ անընդմեջ հանդիպումն էր մադրիդյան թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի համար՝ առանց գոլի։

Ըստ ESPN-ի՝ այս գոլազուրկ շարանը (առանց գոլերի և գոլային փոխանցման) ամենաերկարն է ֆրանսիացու համար 2018 թվականից ի վեր։

Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։