«Արսենալը» դարձավ պատմության մեջ առաջին թիմը այս ցուցանիշով

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Արսենալին»։

Ըստ Opta-ի, «զինագործները» դարձել են պատմության մեջ առաջին թիմը, որը երկու անգամ հաղթել է «Ռեալին» «Սանտիագո Բեռնաբեուում» բոլոր մրցաշարերում իրենց առաջին երկու հանդիպումներում։

Թիմերը միայն երկու անգամ են խաղացել միմյանց հետ «Սանտիագո Բեռնաբեուում», երկու անգամ էլ «Արսենալը» հաղթել է։ Առաջին դիմակայությունը կայացել է 2006 թվականին և ավարտվել 1-0 հաշվով։