Միկել Արտետա․ «ՊՍԺ-ն հիմա բոլորովին այլ թիմ է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ առաջիկա հանդիպման մասին։

«Ես դիտեցի հանդիպումը անցյալ գիշեր, դա խենթություն էր։ Ես լավ գիտեմ մարզիչ Լուիս Էնրիկեին, բայց եկեք վայելենք երեկոն։ ՊՍԺ-ն հիմա բոլորովին այլ թիմ է, որն անհավանական ընթացքի մեջ է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ եվրագավաթների գլխավոր մրցաշարի քառորդ եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում «զինագործներն» ուժեղ էին Մադրիդի «Ռեալից»՝ 5-1 (3-0, 2-1)։ Լոնդոնյան թիմի առաջին խաղը ՊՍԺ-ի դեմ կանցկացվի տանը՝ ապրիլի 29-ին, պատասխան հանդիպումը՝ արտագնա՝ մայիսի 7-ին։