Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում իրենց պարտությունից հետո ակումբի նպատակների մասին մրցաշրջանի մնացած հատվածում։ «Զինագործները» երկու հանդիպումներում ավելի ուժեղ գտնվեցին՝ 5-1 (3-0, 2-1)։
«Ինչպե՞ս ենք մենք գլուխ հանում իրավիճակից։ Այս պահին մենք պայքարում ենք Լա լիգայի տիտղոսի համար։ Այո, հետ ենք մնում, բայց առջևում հանդիպելու ենք «Բարսելոնայի» հետ։ Եվ նաև գավաթի եզրափակիչն ու աշխարհի ակումբային առաջնությունն այս անվերջանալի մրցաշրջանում։ Մենք պետք է բարձրացնենք մեր գլուխները և սովորենք մեր սխալներից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։
Նշենք, որ մադրիդյան ակումբը 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։