Հայտնի են դարձել Կիլիան Մբապպեի վնասվածքի մանրամասները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն աջ կոճի թեթև ջարդվածք է ստացել՝ Չեմպիոնների Լիգայի՝ քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան խաղում (1-2)։ Այս մասին հայտնում է COPE-ն։

Աղբյուրի համաձայն՝ այսօր ֆրանսիացին լիարժեք բուժզննում կանցնի, որտեղ կորոշվի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը։ Այս պահին նշվում է, որ Մբապպեն չպետք է բաց թողնի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ «Արքայական» ակումբը ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» հետ։

Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։