Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե ինչ սխալ է տեղի ունեցել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղում, որն ավարտվել է «Լոս Բլանկոների» տնային պարտությամբ՝ 1-2 հաշվով։
«Ի՞նչն է սխալ եղել։ Այսօր վերլուծություն անելն անտեղի է, պետք է ընդունել այս անհաջողությունն ու բոլոր հարվածները։ Ես խաղացողներին ասացի, որ գլուխները բարձր պահեն, նախորդ մրցաշրջաններում մենք շատ բանի ենք հասել այս մրցաշարում։ Այս տարի չկարողացանք նման բանի հասնել, դա տեղի է ունենում սպորտում, չկան անպարտելի թիմեր», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Նշենք, որ Լոնդոնում կայացած առաջին խաղում «Ռեալը» խոշոր հաշվով պարտություն կրեց 0-3 հաշվով։ Այսպիսով, երկու հանդիպումների ընդհանուր հաշվով (5-1) «զինագործները» դուրս եկան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։