Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» ընդունեց Մյունխենի «Բավարիային»։
Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
Հանդիպման 52-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Հարի Քեյնը: «Ինտերը» 58-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 61-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Միլանյան թիմից աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Բենժամին Պավարը։ Հյուրերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը 76-րդ րոպեին, աչքի ընկավ Էրիկ Դայերը։
Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր միլանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Այսպիսով, երկու խաղեր արդյունքում հաղթելով 4-3 հաշվով «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Խաղի տեսությունն՝