ՈւԵՖԱ-ն բացատրել է, թե ինչու է մրցավարը չեղարկել «Արսենալի» դարպասին նշանակված 11 մետրանոցը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) բացատրել է, թե ինչու «Ռեալ Մադրիդ» – «Արսենալ» հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն 28-րդ րոպեին 11 մետրանոց չի նշանակել «զինագործների» դարպասին։

Խաղը տեղի է ունենում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Այս րոպեներին հանդիպման հաշիվը բացված չէ:

««Արսենալի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չեղյալ է հայտարարվել, քանի որ Դեկլան Ռայսը կանոնների խաղտում չի կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Արսենալ» – «Ռեալ» առաջին խաղում լոնդոնյան ակումբը հաղթանակ տարավ 3-0 հաշվով։