«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 26-ամյա աջ պաշտպան Ժյուլ Կունդեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է հաջորդ ամառ ֆրանսիացի ֆուտբոլիստի համար «բլաուգրանային» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Կունդեի շրջապատը հայտնել է, որ պաշտպանը դեմ չի լինի հեռանալ «Բարսելոնայից», եթե առաջարկը բոլոր կողմերին համապատասխանի։
26-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»։
Այս մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։