Կևին Դե Բրույնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Դե Բրույնեն կգնահատի բոլոր տարբերակները առաջիկա շաբաթների ընթացքում, իսկ ամերիկյան թիմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Ավելի վաղ 33-ամյա բելգիացին հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Սիթին»։

«Չիկագո Ֆայրը» MLS-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը։