«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան այս ամառ կարող է առաջարկներ ստանալ Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Կամերունցին լավագույն մրցաշրջանը չի անցկացնում, այդ իսկ պատճառով նրա հնարավոր վաճառքի մասին խոսակցություններն ավելի ու ավելի ակտիվ են դառնում։
Օնանայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։
Ինչպես հայտնում է The Sun Football-ը, դարպասապահը մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և շարունակել պաշտպանել իր տեղը մեկնարկային կազմում։
29-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 56 գոլ։