Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ հայրենիք

«Բենֆիկան» հույս ունի պայմանագիր կնքել իր սան Ժոաու Ֆելիշի հետ։ Այս մասին հայտնում է Record-ը։

Ֆելիշը «Բենֆիկայից» հեռացավ 2019 թվականին և տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո» գրեթե 130 միլիոն եվրոյի դիմաց, սակայն նրա հետագա կարիերան հեռու էր իդեալական լինելուց։ Ներկայումս Ֆելիշի իրավունքները պատկանում են «Չելսիին», իսկ պորտուգալացին վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»։

Այս մրցաշրջանում 25-ամյա պորտուգալացին խաղադաշտ է դուրս եկել 33 հանդիպման, խփել 8 գոլ (որից միայն 1-ը՝ «Միլանի» կազմում) և կատարել 3 գոլային փոխանցում։