Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Սակայն, ինչպես հաղորդում է Relevo-ն, ֆրանսիացու հեռանալը մադրիդյան ակումբից այս ամառ բացառվում է։
Ավելին, ամեն ինչ գնում է նրան, որ Գրիզմանը նոր պայմանագիր ստորագրի «Ատլետիկոյի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի կեսերը։
Նշվում է, որ «Ատլետիկոն» արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկում է հաջորդ մրցաշրջանի ծրագրերը, և 34-ամյա Գրիզմանը այդ ծրագրերի մաս է կազմում։
Անտուան Գրիզմանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Ընդհանուր առմամբ, ֆրանսիացին «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 435 հանդիպում՝ դառնալով 197 գոլի և 91 գոլային փոխանցման հեղինակ։