Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն մասին, թե ինչպես է մի քանի տարի առաջ վերադարձել «արքայական» ակումբ։
«Ես ինքս զանգահարեցի նրանց: Իմացա, որ «Ռեալը» նոր մարզիչ է փնտրում: Զրույցի ընթացքում նա ասաց, որ թիմին լավ մասնագետ է պետք»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:
Հիշեցնենք, որ Անչելոտտին «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչն է 2021 թվականից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։
Այսօր՝ ապրիլի 16-ին, «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պատասխան հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Առաջին խաղում անգլիացիները հաղթել են 3-0 հաշվով։