«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը գնահատել է թիմի ելույթը Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (4-0)։
«Սա լավագույն խաղն էր Սերժիու Կոնսեյսաուի գլխավորությամբ։ Մենք հաղթեցինք և չզիջեցինք, դա շատ հաճելի է։ Ցանկանում ենք միշտ հաղթել և երեք միավոր վաստակել»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։
32 խաղից հետո «Միլանը» 51 միավորով իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է։