Անգլիական գրանդը հետաքրքրված է «Ինտերի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ինտերի» 28-ամյա կիսապաշտպան Նիկոլա Բարելլայով, հայտնում է Sport Witness-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո, սակայն դժվար թե «Լիվերպուլը» համաձայնի նման գումարի։

Այս մրցաշրջանում Բարելլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։