Մադրիդի «Ռեալը» ծրագրում է թիմի կազմը վերանայել այս ամառ՝ վատ մրցաշրջանից հետո, երբ մի քանի ֆուտբոլիստներ կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, ամենայն հավանականությամբ, 33-ամյա աջ պաշտպան Լուկաս Վասկեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, որին կփոխարինի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Իսպանական գրանդից կարող են հեռանալ նաև 32-ամյա պաշտպան Դավիդ Ալաբան և 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Ալաբայի պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը, սակայն մադրիդյան ակումբը կասկածում է, որ նա կկարողանա ցուցադրել իր նախկին բարձր մակարդակը լուրջ վնասվածքից հետո։