Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա օրինակ է մյուսների համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի պաշտպան Ինիգո Մարտինեսի խաղի մասին։

«Ինիգոն ​​հարմարվել է և հանդես է գալիս անհավատալի մակարդակով։ Նա թիմի բացարձակ առաջատարն է և տալիս է ամեն ինչ։ Հիանալի օրինակ է մյուսների համար։ Այն, ինչ նա անում է, ուղղակի ֆանտաստիկ է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Blaugranes-ը։

Այս մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։