35-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան»։ Ակումբի ղեկավարությունը մտադիր չէ գերմանացուն նոր պայմանագիր առաջարկել։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը, փորձառու հարձակվողն առաջարկ ունի իտալական ակումբներից մեկից, սակայն Մյուլերը ավելի շատ հակված է տեղափոխվել ԱՄՆ։ Հնարավոր է նաև, որ Թոմասը կարիերան ավարտի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Մյուլերը «Բավարիայի» ակադեմիայի սան է։ Նա մյունխենյան ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2009 թվականից, նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թոմասը անցկացրել է 24 հանդիպում։ Հարձակվողը խփել է մեկ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։