Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Միլանի «Ինտերի» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Բարելլան հնարավորություն ունի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում հանդես գալու։ Այս մասին հայտնում են Sport Witness-ի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, իտալացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Ներաձուրիներն իրենց հերթին իրենց առաջատար ֆուտբոլիստին գնահատում են 100 միլիոն եվրո։

Բարելլայի պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Նիկոլոն միլանյան թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։