«Միլանի» դարպասապահը դուրս է մնացել շարքից

«Միլանի» դարպասապահ Մայք Մաինյանը չի կարողացել ավարտել Իտալիայի առաջնության 32-րդ տուրի «Ուդինեզեի» հետ երեկվա հանդիպումը։

Ֆրանսիացի դարպասապահը պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից պաշտպան Ալեքս Խիմենեսի հետ բախումից հետո: Ըստ Milan Reports-ի՝ Մայնյան գլխի վնասվածք է ստացել: Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ դարպասապահը լուրջ վնասվածքներ չունի։

Այս պահին ռոսոներիներն ունեն 51 միավոր և զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։