Ռիո Ֆերդինանդ․ «Ես հիմա նրանց համարում եմ Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտը»

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը տպավորված է ֆրանսիական ՊՍԺ-ի խաղով:

«Ես հիմա նրանց համարում եմ Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը: Մենք տեսանք, որ նրանք հաղթեցին «Լիվերպուլին», տեսանք, որ նրանք նույնը արեցին «Ասթոն Վիլայի» հետ առաջին խաղում: Կարծում եմ՝ նրանք հաջորդ խաղերին մոտենում են որպես մրցաշարի գլխավոր ֆավորիտ»,- փորձագետի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Բիրմինգհեմի «Ասթոն Վիլային»: Պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։