«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է` կիսապաշտպան Դանի Օլմոն կկարողանա՞ մասնակցել «Լեգանեսի» հետ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղին, որը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին։
«Ոչ, նա նույնիսկ չի մեկնի թիմի հետ: Օլմոն կմնա վերականգնվելու, մարզվելու և հանգստանալու համար: Այս իրավիճակում նրա համար ավելի լավ է մնալ այստեղ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը:
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում (3:0): 28-րդ րոպեին ֆուտբոլիստին փոխարինել է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։