Մադրիդի «Ռեալը» շարունակում է մտածել ձախ պաշտպանի դիրքում նոր խաղացող ձեռք բերելու մասին։ Վերջին տարիներին շատ էր խոսվում Ալֆոնսո Դեյվիսի մասին, սակայն կանադացին վերջերս երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ:
Dafensa Central-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալն» ուսումնասիրում է այլ թեկնածուների։ Առաջնայինը Նունո Մենդեշի թեկնածությունն է, սակայն խնդիր կա՝ ՊՍԺ-ն նույնիսկ պատրաստ չէ բանակցել այս խաղացողի շուրջ։ Միաժամանակ նշվում է, որ «Ռեալի» ու ՊՍԺ-ի հարաբերությունները լավագույնը չեն, ուստի Մենդեշի տեղափոխությունը մադրիդյան ակումբ դժվար թե կայանա։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը 22-ամյա Նունո Մենդեսին գնահատում է 55 միլիոն եվրո։