Հարի Քեյն․ «Մենք պետք է պատրաստ լինենք դրան»

Շաբաթ օրը Գերմանիայի առաջնությունում կկայանա «Բավարիա»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը։ Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը զգուշացրել է թիմակիցներին, որ խաղը դժվար է լինելու։

«Կարծում եմ, որ «Բորուսիան» միշտ վտանգավոր կլինի: Նրանք շատ որակյալ խաղացողներ ունեն: Նոր մարզչի հետ նրանք մի փոքր առաջադիմել են և այժմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են:

Նրանք կարող են իսկապես վտանգավոր լինել և կարող են խնդիրներ առաջացնել ցանկացած թիմի համար: «Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Քեյնը Բունդեսլիգայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: