Ռուբեն Ամորիմը որոշել է պահեստայինների նստարանին թողնել Անդրե Օնանային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում դարպասապահ Անդրե Օնանային պահեստայինների նստարանին թողնելու տարբերակը։

Պատճառը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիոնի» դեմ խաղում նրա երկու սխալներն են (2-2): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը մտածում է Ալթայ Բայնդիրին «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում ընդգրկել առաջիկա խաղում