Հեղինակավոր Goal պորտալի փորձագետները կազմել են Անգլիայի Պրեմիեր լիգայի դարաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն դարպասապահների վարկանիշը։
«Կարմիր սատանաների» ներկայիս դարպասապահ Անդրե Օնանան առաջին տեղն է զբաղեցրել վարկանիշում։ Նախօրեին կամերունցին մի քանի սխալ է թույլ տվել, և թիմը միայն ոչ-ոքիի է հասել Լիոնում՝ համանուն ակումբի հետ Եվրոպա լիգայի արտագնա խաղում (2-2):
Երկրորդ տեղում Մասիմո Թայբին էր, իսկ եռյակը եզրափակեց Վիկտոր Վալդեսը: Հաջորդը Ֆաբիեն Բարտեզը, Ռոյ Քերոլը, Թիմ Հովարդը, Մարկ Բոսնիչը և Բեն Ֆոսթերն են:
«Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպումը Պրեմիեր լիգայի «Նյուքասլի» հետ կանցկացնի ապրիլի 13-ին։