Միկել Արտետան՝ Դեկլան Ռայսի հարվածների մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Դեկլան Ռայսի տուգանային հարվածների մասին։ Այս շաբաթ Ռայսը տուգանային հարվածներից երկու գոլ խփեց Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղում (լոնդոնցիները հաղթեցին 3-0 հաշվով)։

«Ռայսի տուգանային հարվածներից որն ինձ ավելի դուր եկավ: Դա բարդ է: Սրանք երկու տարբեր հարվածներ են: Նրանց հարվածելու տեխնիկան տարբեր է: Նրանք երկուսն էլ գերազանց էին և օգնեցին մեզ հաղթել, ինչը ամենակարևորն է: Արդյո՞ք Ռայսը այժմ առաջինը կլինի տուգանային իրացնողների հաստիքում․ մենք շատ ենք քննարկում այս հարցը» , – ասել է Արտետան։