Դա Հանս-Դիտեր Ֆլիկը չէ․ Ռաֆինյան նշել է, թե ում է համարում իր լավագույն մարզիչը

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան նշել է, թե ում է համարում իր լավագույն մարզիչը։

Բրազիլացին, թերևս, իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ, սակայն ֆուտբոլիստի ընտրությունը կանգ է առել մեկ այլ մասնագետի վրա։

«Լավագույն մարզիչը, ում հետ երբևէ աշխատել եմ, Տիտեն է»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։

Տիտեն գլխավորել է Բրազիլիայի հավաքականը 2016-ից 2022 թվականներին, և հենց նրա գլխավորությամբ Ռաֆինյան իր նորամուտը նշեց ազգային հավաքականում։

«Բարսելոնայի» հարձակվողը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 28 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։