Կրիշտիանու Ռոնալդուն կարող է երկարաձգել պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ

«Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ակումբից նոր պայմանագրի առաջարկ է ստացել։

Այս մասին հայտնում է Sportitalia-ի լրագրող Ջանլուիջի Լոնգարին։

Պորտուգալացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի ամառ։

40-ամյա Ռոնալդուն այս մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի առաջնության 25 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ։