82 տարեկանում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Լեո Բեենհակերը, ում մահվան կապակցությամբ «սերուցքայինները» ցավակցություն են հայտնել։
««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և նրա տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են Մադրիդի «Ռեալի» պատմական մարզիչ Լեո Բենհակերի մահվան համար, ով գլխավորել է մեր թիմը 1986-ից 1989 թվականներին և 1992-ին»,- ասվում է «սերուցքայինների» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Բեենհակերի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը, երկու անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը։ Իսպանական գրանդից բացի, հոլանդացի մասնագետը գլխավորել է նաև «Այաքսը», «Ֆեյենորդը» և «Վիտեսը»։