Լամին Յամալը նոր խաղահամար կունենա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը շուտով կարող է նոր խաղահամար ստանալ կատալոնական ակումբում։

Ինչպես հայտնում է լրագրող Թոնի Խուանմարտին սոցցանցերում, 17-ամյա ֆուտբոլիստը, ով ներկայումս կրում է 19 համարը, կարող է ստանալ 10 համարի մարզաշապիկը։

Նշենք, որ 10 համարի մարզաշապիկը ներկայումս պատկանում է Անսու Ֆատիին, ով մեծ է հավանականությունը, որ կհեռանա թիմից։

Այս մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։