Բանակցություններ են տեղի ունեցել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի, ակումբի մարզական տնօրեն Դեկուի և գործակալ Պինի Զահավիի միջև, ով ներկայացնում է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի շահերը։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական գրանդի ղեկավարությունը հիացած է գերմանացի մասնագետի աշխատանքով և ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, այսինքն՝ մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։
Ընդ որում, նոր աշխատանքային պայմանագիրը կներառի այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը կատալոնական ակումբը գլխավորել է անցյալ ամառ: