Կլաուդիո Ռանիերին ներկայացրել է «Ռոմայի» մարզչի թեկնածուների ցուցակը

Կլաուդիո Ռանիերին ներկայացրել է «Ռոմայի» մարզչի թեկնածուների ցուցակը։

Sky Sport Italia-ն հայտնում է, որ ակումբի ապագա սպորտային խորհրդատուն ղեկավարությանը ներկայացրել է այն մասնագետների ցուցակը, ովքեր կարող են գլխավորել թիմը հաջորդ մրցաշրջանից։

Թեկնածուների թվում են Ստեֆանո Պիոլին (Ալ-Նասր), Մաուրիցիո Սարին, Վինչենցո Մոնտելլան (Թուրքիայի հավաքական), Պատրիկ Վիեյրան (Ջենոա):

Երկրորդ ընտրության տարբերակներն են Մասիմիլիանո Ալեգրին և Ռոբերտո Մանչինին: