«Մանչեսթեր Սիթին» ավելի քան երկու տարի առաջ մեղադրվել է ֆինանսական կանոնների 115 կետի խախտման մեջ։
Լսումները ավարտվել են դեկտեմբերին, իսկ որոշումը սպասվում էր գարնանը։ Սակայն, ինչպես հայտնում է The Telegraph-ը, դատավճիռը հետաձգվել է։
Դա պայմանավորված է մեղադրանքների քանակով, գործի բարդությամբ ու ծավալով։ Ըստ աղբյուրի՝ դատավճիռը չի հրապարակվի մինչև ամառ։
Սակայն հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Սիթին» կտրականապես հերքում է իրենց հասցեին հնչող մեղադրանքները։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը։