«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն և հարձակվող Պաու Վիկտորը կկարողանան հանդես գալ մնացած հանդիպումներում։
Վարչական դատարանը, քննելով Լա Լիգայի ղեկավարության հերթական բողոքը կատալոնացիների կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման վերաբերյալ, հաստատեց այս խաղացողների գրանցումը` դրանով իսկ համաձայնելով Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդի ավելի վաղ կայացրած որոշմանը: Այս մասին հայտնում է AS-ը։
Օլմոյի ու Վիկտորի արտոնագրերի հետ կապված հարցը կլուծվի ավելի ուշ եւ չի խանգարի նրանց մասնակցել մրցաշրջանի մնացած խաղերին։ Դանի Օլմոն և Պաու Վիկտորը իսպանական ակումբին միացան անցյալ ամառ։
Լիգայի 18 հանդիպումներում Օլմոն խփել է 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում, Վիկտորն անցկացրել է 16 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։