Էմրե Ջան․ «Բավականաչափ համախմբված չէինք»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան և ավագ Էմրե Ջանը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղի մասին (0-4):

«Մենք լավ չխաղացինք: Մենք շատ մեղմ էինք, բավականաչափ համախմբված չէինք և հասարակ սխալներ թույլ տվեցինք: Այս մակարդակում խստորեն պատժվում ես դրա համար, և այդպես մենք հասանք այսօրվա արդյունքին», – Ջանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Բորուսիա» հանդիպումը կայացել է նախօրեին՝ ապրիլի 9-ին, «Մոնժուիկում»։