Հայտնի են դարձել «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակները

«Բարսելոնայի» ղեկավարությունը իր տրանսֆերային հիմնական նպատակն է համարում «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի գնումը, սակայն անգլիական ակումբը խաղացողի համար պահանջում է 75 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, կոլումբիացուն հետաքրքրում է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» և «Ալ-Ահլին», այդ իսկ պատճառով «Լիվերպուլը» բարձրացրել է ֆուտբոլիստի ազատման կետը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը, թեև նպատակ ունի գնել Դիասին, սակայն չի կարողանա վճարել 75 միլիոն եվրո։

Նշվում է, որ այս խնդիրների լույսի ներքո «Բարսելոնան» կարող է վերսկսել բանակցությունները Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հետ, ով ավելի հասանելի է կատալոնական ակումբին։ Բասկերի թիմը նրա համար 60 միլիոն եվրո է պահանջում։