Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայում այս ցուցանիշով շրջանցեց Ջուդ Բելինգհեմին

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում (4-0)։

Ինչպես հայտնում է Opta-ն, 17 տարեկան 270 օրական հարձակվողը դարձավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի երկրորդ ամենաերիտասարդ գոլահարը։ Յամալը շրջանցեց Ջուդ Բելինգհեմին, ով գոլի հեղինակ դարձավ «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի» խաղում (2021 թվականի ապրիլի 14) 17 տարեկան 289 օրական հասակում։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ամենաերիտասարդ գոլահարը Բոյան Կրկիչն է, ով 17 տարեկան 217 օրականում գոլի հեղինակ է դարձել 2008 թվականի ապրիլի 1-ին «Բարսելոնա»-«Շալկե» խաղում։