Լամին Յամալը նոր տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայում սահմանել է տարիքային հերթական ռեկորդը։

17-ամյա հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 20 հանդիպում անցկացրեց մրցաշարում մինչև 18 տարեկան դառնալը։

Ռեկորդային խաղը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում էր, որը ավարտվեց կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0 հաշվով։

Նախորդ 19 խաղում Յամալը դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։