Պոլ Պոգբան մտածել է կարիերան ավարտելու մասին

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով որակազրկվել էր դոպինգի պատճառով, մեկնաբանել է կատարվածը։

Նրա խոսքով՝ եթե չորս տարով որակազրկման վերաբերյալ նախնական որոշումը պահպանվեր, ապա ինքը կավարտեր կարիերան։ Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում պատիժը կրճատվել է մեկուկես տարվա։

«Այն, ինչ կատարվեց ինձ հետ, փոխեց ինձ։ Ես տեսա, թե ինչ է իրական կյանքը։ Դա լիակատար մաքրման էր նման, ես միանգամից 10 տարով մեծացա», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է GQ-ը։

Պոգբայի որակազրկման ժամկետը լրացել է այս տարվա մարտին, և նա ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։