«Ռոմայի» հարձակվողը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ թիմի հետ պայմանագիրը երկարաձգելու համար

«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։

Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։

Ուզբեկստանի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մեկ տարով՝ մինչև 2027 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Շոմուրոդովը հռոմեական թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։