«Արսենալը» 230 միլիոն եվրո կհատկացնի տրանսֆերների համար

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը տրանսֆերային մեծ նպատակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «զինագործները» պատրաստ են 230 միլիոն եվրո հատկացնել նոր խաղացողների ձեռքբերման համար։ Լոնդոնյան ակումբը երեք տրանսֆերային նպատակ ունի։

«Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսի, «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի հետ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» երկրորդն է: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «զինագործները» 3:0 հաշվով հաղթել են Մադրիդի «Ռեալին»: