Հարի Քեյն․ «Պետք է ընդունել վերելքներն ու վայրէջքները»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը չի կարողացել օգնել իր թիմին փրկվել պարտությունից «Ինտերի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի տնային խաղում (1-2)։

«Գոլեր խփել հաճախ չի լինում, բայց դա հարձակվողի կյանքն է, երբեմն պատահում է։ Պետք է ընդունել վերելքներն ու վայրէջքները։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ապրում է դրանով։

Լավ է, որ ես պահեր ունեմ։ Նույն վստահությամբ դուրս կգամ «Բորուսիայի» դեմ խաղին»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Goal-ը։

«Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ չորեքշաբթի։