Գիորգի Մամարդաշվիլի․ «Ես գիտեմ, որ այժմ լավագույն մարզավիճակում չեմ»

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ում տեղափոխությունը «Վալենսիայից» «Լիվերպուլ» կկայանա այս ամառ, մեկնաբանել է իր վերջին ելույթները։

«Ես գիտեմ, որ այժմ լավագույն մարզավիճակում չեմ, բայց համոզված եմ, որ դժվարությունները մեզ ավելի ուժեղ են դարձնում։ Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ իմ լավագույն մարզավիճակին»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում SuperDeporte-ը։

Իսպանիայի առաջնության 26 հանդիպումներում Մամարդաշվիլին բաց է թողել 41 գնդակ և անառիկ է պահել դարպասը 6 անգամ։