Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ իր թիմը պետք է ինչ-որ կախարդական բան անի, որպեսզի հաջողության հասնի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղում։
Առաջին խաղում մադրիդյան թիմը պարտվել է 0-3 հաշվով։
«Պետք է հավատանք և փորձենք ինչ-որ կախարդական բան անել պատասխան խաղում։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել, ինչպես Դեկլան Ռայսը երկու տուգանային հարվածի հեղինակ, ինչը նա երբեք չի արել իր կարիերայում»,- ասել է Անչելոտտին։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդում։