Վանգելիս Պավլիդիսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Վանգելիս Պավլիդիսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է NOW-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հույն հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Բարսելոնան» և «Ատլետիկոն», ինչպես նաև անգլիական «Չելսին» և «Նյուքասլը»։

Այս մրցաշրջանում Պավլիդիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։