Միկել Արտետան ասել է, որ կցանկանար «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ խորհուրդ հարցնել Գվարդիոլայից

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

Խաղից հետո լրագրողները լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետային հարցրել են, թե արդյոք նա պատասխան խաղից առաջ կցանկանա՞ խորհուրդների համար դիմել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։

«Նա շատ նման իրավիճակներ է ունեցել, և ես կցանկանայի նրա հետ խոսել այդ մասին, նա նրանցից է, ով հիանում է մեր լավ բաներով։

Կարևոր է դասեր քաղել լավագույններից։ Նա շատ խելացի մարդ է, և ես բախտավոր եմ աշխատել նման մարդու հետ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։