Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալը» կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 16-ին համապատասխանաբար Լոնդոնում և Մադրիդում։
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «զինագործները» հույս ունեն օգտագործել «Ռեալի» դեմ խաղերը՝ Արդա Գյուլերի շուրջ բանակցություններ սկսելու համար։ «Արսենալը» ակտիվորեն հետաքրքրված է կիսապաշտպանով։
Ըստ աղբյուրի՝ հաջորդ ամառ «Արսենալը» պատրաստ կլինի վճարել 30 միլիոն եվրո 20-ամյա Գյուլերի տրանսֆերի համար։
Միաժամանակ աղբյուրը գրում է, որ Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում վաճառել Գյուլերին։