«Լիվերպուլի» ղեկավարությունը մոտ է թիմի առաջատարներ Մոհամեդ Սալահի և Վիրջիլ վան Դեյկի հետ պայմանագրերը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, անգլիական ակումբը լավատեսորեն է տրամադրված ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելու հարցում։ Նոր պայմանագրերի շուրջ բանակցությունները ներկայումս հաջող են ընթանում։
32-ամյա Սալահն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 31 խաղում դարձել է 27 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Թիմի ավագը 33-ամյա Վան Դեյկն է։